Իրաքի խորհրդարանը երեքշաբթի կընտրի երկրի նախագահին․ նոր վարչապետը հայտնի է
Իրաքի խորհրդարանը կհավաքվի երեքշաբթի օրը՝ ընտրելու երկրի նոր նախագահին, որը հետո կնշանակի վարչապետին։ Վերջինս, ինչպես սպասվում է, կլինի Նուրի ալ-Մալիկին: Այս մասին տեղեկացնում է INA press-ը։
Նշվում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է շիա մուսուլման, խորհրդարանի խոսնակը՝ սուննի, իսկ նախագահի պաշտոնը, որը հիմնականում արարողակարգային բնույթ ունի, զբաղեցնում է քուրդ։


