«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
՛՛Իրաքի իսլամական դիմադրություն՛՛ շարժումը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքով հարձակում են գործել Սիրիայում ամերիկյան ռազմակայանի վրա, տեղեկացնում է IRNA-ն:
Նշվում է, որ շարժման հայտարարության մեջ ասված է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալ-Շադադի քաղաքի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները հարձակման են ենթարկվել ՛՛Իրաքի իսլամական դիմադրության՛՛ անօդաչու թռչող սարքերի կողմից:
Հաղորդվում է նաև, որ Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո ՛՛Իրաքի իսլամական դիմադրություն՛՛ շարժումը բազմիցս ստանձնել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների պատասխանատվությունը: