հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Իրանը Վենեսուելա չէ, մենք կպատասխանենք ցանկացած երկրի կողմից եկող ցանկացած հարձակման․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանը Վենեսուելա չէ, մենք կպատասխանենք ցանկացած երկրի կողմից եկող ցանկացած հարձակման․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանը հայտարարել է, որ կարձագանքի ցանկացած հարձակման, անկախ նրանից, թե որ երկրից է այն առաջացել։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։

Նա զգուշացրել է, որ նման արկածախնդրությունը «տարածաշրջանային հետևանքներ կունենա, քանի որ Իրանը Վենեսուելա չէ»։

Դեսպանը հայտնել է, որ անկարգություններ իրականացրած անձինք եղել են Իրանից։ Նա հավելել է, որ նրանց առաջնորդները համապատասխան պատրաստություն են անցել Մոսադում և վերադարձել։

«Նրանցից շատերը ձերբակալված են և տալիս են խոստովանական ցուցմունքներ։ Բոլոր տվյալները պետք է մշակվեն՝ գործողությունների մասշտաբները հասկանալու համար»,- եզրափակել է Շիրգոլամին։

  • Կիսվել: