կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանը ծանր գին է պահանջելու իսրայելական հանցագործությունների համար. Արաղչի

Իրանը ծանր գին է պահանջելու իսրայելական հանցագործությունների համար. Արաղչի

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի 2 խոշորագույն պողպատաձուլական ձեռնարկություններին, էլեկտրակայաններին և քաղաքացիական միջուկային օբյեկտներին, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներին: Իսրայելը պնդում է, որ գործել է ԱՄՆ-ի հետ համակարգմամբ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

՛՛Հարձակումը հակասում է ԱՄՆ նախագահի կողմից դիվանագիտության համար երկարացված ժամկետին։

Իրանը ծանր գին է պահանջելու իսրայելական հանցագործությունների համար՛՛,-նշել է նա:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Fars-ը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարված են հասցրել Իրանի Արակ քաղաքի արդյունաբերական օբյեկտներին: Մասնավորապես՝ հարված է հասցվել Արաքում և Հանդաբում գտնվող իրանական հետազոտական ռեակտորներին, որոնք օգտագործվում են ծանր ջրի հետազոտության համար:

  • Կիսվել: