Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին
ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի ալ-Սալեմ բազայում գտնվող Patriot ռադարներին, հաղորդում է Fars-ը։
Ալ-Ուդեյրի ճամբարը տարածաշրջանում ամերիկյան բանակի կարևոր բազաներից մեկն է։ Դրա աշխատանքի խաթարումը էական ազդեցություն կունենա տարածաշրջանում բանակի աջակցության գործողությունների վրա։
Ալի ալ-Սալեմ ավիաբազան տարածաշրջանի Արևմտյան Ասիայի ռազմական ուժերի գլխավոր տրանսպորտային հանգույցն ու դարպասն է՝ առանցքային դեր խաղալով տարածաշրջանում ԱՄՆ բանակի ռազմական և լոգիստիկ ռազմավարության մեջ։
Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանը նույնպես ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման․ հարձակման է ենթարկվել նաև Էրբիլում գտնվող անջատողական խմբավորումների շտաբը, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։
Բացի այդ, Իրանը հարձակվել է ամերիկյան Հարիր ավիաբազայի, ինչպես նաև Էրբիլում գտնվող ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի գազային ընկերությունների վրա։



