Իրանը միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ-ի երկրորդային պատժամիջոցների դեպքում
Թեհրանը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել է իրանական նավթի գնորդների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից երկրորդային պատժամիջոցներ կիրառելու դեպքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները…. Մենք պատրաստ ենք (իրադարձությունների զարգացման) բոլոր սցենարներին, և մեր բոլոր սցենարները լիովին պատրաստ են», - Մոհաջերանիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի սկզբին սպառնացել էր, որ Իրանից նավթի և նավթամթերքի գնորդները կբախվեն երկրորդային պատժամիջոցների, և նրանց «չի թույլատրվի բիզնես իրականացնել» Վաշինգտոնի հետ։