Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ աղբյուր
Իրանը հրթիռային հարված է հասցրել Քուվեյթում տեղակայված Ալի Ալ-Սալեմ ավիաբազային, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է Bloomberg-ը:
Նշվում է, որ Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մայիսի 30-ին արձակված բալիստիկ հրթիռը, սակայն դրա բեկորներն ընկել են ավիաբազայի տարածքում՝ վնասելով այդ թվում MQ-9 Reaper տեսակի հարձակողական անօդաչու երկու թռչող սարքեր։
Հաղորդվում է նաև, որ ամերիկացի մի քանի զինծառայողներ ստացել են կյանքին վտանգ չներկայացնող վնասվածքներ։
Bloomberg-ը նշում է, որ հրապարակման պահին ԱՄՆ հրամանատարությունը դեռ չէր մեկնաբանել Քուվեյթի ավիաբազային իրականացված հարձակման մասին հաղորդագրությունները։



