Իրանը հարվածել է ԱՄԷ-ի ամերիկյան ռազմաբազային
Իրանը հարվածել է ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազային: Այս մասին տեղեկացնում է IRIB-ը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված Ալ-Զաֆրա ավիաբազայի թիրախների վրա հրթիռների արձակման պահը»:
Արաբական Միացյալ Էմիրությունների Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը խոցել է Իրանի կողմից այսօր արձակված յոթ բալիստիկ հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք:
Իր հերթին Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաբազաների վրա արձակված 45 անօդաչու թռչող սարք։ Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաների դեմ ԻՀՊԿ-ի հարվածների ինտենսիվությունը մնացել է անփոփոխ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակեց Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հեզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։


