Իրանը դեմ է Սիրիայում ցանկացած արտաքին միջամտության. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է. «Իրանն աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանը և դեմ է ցանկացած արտաքին միջամտությանը Սիրիայում», գրում է parstoday.com-ը:
Իրանի նախագահության տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ շնորհավորելով Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին Ղորբան տոնի կապակցությամբ և հայտարարել, որ Դիմադրության առանցքին, հատկապես Սիրիային Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը շարունակվելու է: Նա նշել է. «Իրանն աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանը և դեմ է ցանկացած արտաքին միջամտության Սիրիայում»։
Հեռախոսազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհավորել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին Ղորբան տոնի կապակցությամբ և խնդրել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին իր ամենաանկեղծ շնորհավորանքները փոխանցել Իսլամական Հեղափոխություն գերագույն առաջնորդին:
Նշելով, որ թշնամիներն օրեցօր թուլանում են դիմադրության առանցքի դեմ, Սիրիայի նախագահն ասել է. «Իրանն ու Սիրիան գտնվում են մեկ հենակետում, և ես հուսով եմ, որ մենք կնշենք հաջորդ տարվա տոնը, մինչ Իրանի և Սիրիայի ժողովուրդները ականատես կլինեն աճող ներքին և արտաքին հաջողությունների»: