Իրանը դեմ է հակառուսական միակողմանի պատժամիջոցներին. ԻԻՀ ԱԳՆ
Իրանը դեմ է Ռուսաստանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին Չինաստանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ուզում եմ ևս մեկ անգամ անկեղծորեն նշել, որ մենք լիովին դեմ ենք Ռուսաստանի նկատմամբ միակողմանի և անօրինական պատժամիջոցների ներդրմանը՛՛:
Ըստ նբախարարի՝ ռուս-իրանական հարաբերությունները ճիշտ ուղու վրա են: Նա միևնույն ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողջույնի խոսքը փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: