Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններում չի քննարկի պաշտպանական հարցեր. Reuters
Իրանը չի քննարկի իր պաշտպանական կարողությունները Ստամբուլում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրին։
«Իրանը ո՛չ լավատես է, ո՛չ էլ հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի հետ Ստամբուլում կայանալիք բանակցությունների հարցում... և չի բանակցելու իր պաշտպանական կարողությունների շուրջ», - գրում է գործակալությունը։
Axios-ը, հղում անելով աղբյուրներին, նախկինում հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ուրբաթ օրը Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը՝ երկրների միջև շարունակվող լարվածության ֆոնին։


