շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իրանում լայնածավալ զորավարժություններ են ընթանում․ Լուսանկարներ

Իրանում լայնածավալ զորավարժություններ են ընթանում․ Լուսանկարներ

Իրանի Սպահան նահանգում մեկնարկել են «Իքտիդար-1402» լայնածավալ զորավարժությունները։ Դրանք անցկացվում են Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։

Զորավարժություններին ներգրավված են Իրանի ԶՈՒ հրետանային, զրահատանկային և օդադեսանտային ստորաբաժանումները։

Մշակվել և իրականացվում են նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ մարտական ​​գործողությունների սցենարներ, ԱԹՍ-երը ներգրավված են նաև որպես պլատֆորմ՝ «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» («օդ-երկիր») հրթիռների արձակման համար։

  • Կիսվել: