հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իրանում կարծում են, որ Հանիյեի սպանությունն առանց ԱՄՆ-ի թույլտվության անհնար էր

Իրանում կարծում են, որ Հանիյեի սպանությունն առանց ԱՄՆ-ի թույլտվության անհնար էր

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԱՄՆ-ին մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

«Այս սարսափելի հանցագործության մեջ ԱՄՆ-ի պատասխանատվությունը՝ որպես տարածաշրջանում իսրայելական վարչակարգի ռազմավարական դաշնակից և հիմնական աջակից, չի կարելի անտեսել։ Սա չէր կարող տեղի ունենալ՝ առանց Վաշինգտոնի թույլտվության և հետախուզական աջակցության», - ասել է Իրավանին՝ շեշտելով, որ այս իրավիճակը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ 

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն իր թիկնապահներից մեկի հետ սպանվել էր Թեհրանում իր տանը հասցված հարվածի հետևանքով։ Մինչ այդ նա մասնակցել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ 

 

  • Կիսվել: