չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Իրանում հարյուրավոր քաղծառայողներ ցույցի են դուրս եկել աշխատավարձերի բարձրացման պահանջով

Իրանում հարյուրավոր քաղծառայողներ ցույցի են դուրս եկել աշխատավարձերի բարձրացման պահանջով

Իրանի արդարադատության ոլորտի քաղծառայողները բողոքի ակցիաներ են անցկացրել։ Կիրակի օրը Թեհրանի հրապարակում հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ երկրի տարբեր քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել նաև շաբաթ օրը։ Ցուցարարները բողոքել են այն բանի դեմ, որ խորհրդարանը մերժել է նրանց աշխատավարձը բարձրացնելու պահանջը։

VoA լրատվամիջոցը հաղորդում է, որ դատական իշխանության ղեկավարի պաշտոնում գտնվելու վերջին շաբաթներին Իրանի ներկայիս նախագահ Իբրահիմ Ռաիսին խոստացել էր բարձրացնել ոլորտի աշխատողների աշխատավարձը, սակայն նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նրա կառավարությունը հրաժարվել է անել դա։

  • Կիսվել: