շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, գրում է parstoday.com-ը:

Իրանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի ԱԳ նախարարի միջամտողական դիրքորոշումներից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերին հինգշաբթի օրը Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս Էդո Մոցելին կանչել է արտաքին գործերի նախարարություն։

Անդրադառնալով Իրանում անկարգություններ հրահրելու և օրենք խախտելու վերաբերյալ գերմանացի որոշ պաշտոնյաների հայտարարություններին՝ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Նման անպատասխանատու դիրքորոշումները հակասում են միջազգային իրավունքի կանոններին ու սկզբունքներին և երկու երկրների միջև երկարատև հարաբերությունների ավանդույթին, ինչն անընդունել է»:

Անդրադառնալով Շիրազի Շահչերաղի սրբավայրում գտնվող անմեղ ուխտավորների վրա թաքֆիրական ահաբեկիչների հարձակմանը, Բաղերին նշել է.«Նման ահաբեկչական գործողություններն իրականանում են բռնության և անարխիզմի շրջանակում, որոնց, ցավոք որոշ եվրոպական երկրներ և Միացյալ Նահանգները աջակցել և խթանել են»:

  • Կիսվել: