ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Իրանում  ձերբակալել են անկարգություններին մասնակցած ավելի քան 130 օտարերկրացու

Իրանում ձերբակալել են անկարգություններին մասնակցած ավելի քան 130 օտարերկրացու

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են 139 օտարերկրացու, որոնք մասնակցել են Յազդի նահանգում վերջերս տեղի ունեցած անկարգություններին: Այս մասին հայտարարել է նահանգի ոստիկանական վարչության հրամանատար Ահմադ Նեգյահբանը հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա հայտնել է, որ ձերբակալված անձինք, սերտ կապեր պահպանելով հակաիրանական օտարերկրյա կազմակերպությունների հետ, ակտիվ մասնակցություն են ունեցել բնակչությանը սադրելու և Յազդի տարածքում անկարգություններ համակարգելու գործում:

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են 2025–ի դեկտեմբերի 28-ին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն էին ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:

Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանություններն ուժ կիրառեն նրանց դեմ:
Հավելենք, որ Իրանում տեղի ունեցած ամենամասշտաբային բողոքի ցույցերը հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով:

  • Կիսվել: