չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Իրանում առգրավվել է մոտ 1,4 տոննա թմրանյութ

Իրանում առգրավվել է մոտ 1,4 տոննա թմրանյութ

Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջեստան նահանգում առգրավվել է մոտ 1,4 տոննա թմրանյութ:

Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ սահմանապահ ոստիկանության հրամանատար Ահմադ Ալի Գուդարզիին հղումով:

Նա  մանրամասնել է, որ առգրավված բեռը ներառում է 1,1 տոննա ափիոն և 300 կգ հաշիշ։

Ոստիկանության գործողության արդյունքում ձերբակալվել է նաև մեկ մաքսանենգ, ասել է պաշտոնյան։

  • Կիսվել: