Իրանն ու Հնդկաստանը համագործակցության երեք համաձայնագիր են ստորագրել
Իրանը և Հնդկաստանը հինգշաբթի օրը համագործակցության երեք համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է Mehr-ը, փոխանցում է parstoday.ir-ը:
Փաստաթղթերը ստորագրվել են՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի Նյու Դելի կատարած այցի ժամանակ։
Դրանց թվում էին մաքսային համագործակցության, ինչպես նաև սննդի և դեղագործության ոլորտներում առողջապահական ստանդարտների վերաբերյալ համաձայնագրերը։ Հանդիպման արձանագրությունը ստորագրել են Աբբաս Արաղչին և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։