չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Իրանի ԶՈւ-ն համաչափ hարվածներ կհասցնի, եթե ԱՄՆ-ը որոշի hարձակվել Իրանի տարածքում գտնվող կամուրջների կամ էլեկտրակայանների վրա․ Tasnim

Իրանի ԶՈւ-ն համաչափ hարվածներ կհասցնի, եթե ԱՄՆ-ը որոշի hարձակվել Իրանի տարածքում գտնվող կամուրջների կամ էլեկտրակայանների վրա․ Tasnim

Իրանի զինված ուժերը համաչափ հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքներին, եթե Միացյալ Նահանգները որոշեն հարձակվել իսլամական հանրապետության տարածքում գտնվող կամուրջների կամ էլեկտրակայանների վրա։ Այս մասին՝ հղում անելով աղբյուրին, հայտնել է Tasnim գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ամերիկացիները հարված հասցնեն Իրանում գտնվող կամրջին կամ էլեկտրակայանին, Թեհրանն ի պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանի ենթակառուցվածքներին և կամուրջներին, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտներին, որոնցում ԱՄՆ-ը մասնաբաժին ունի», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն վերջին օրերին պետք է որ համոզված լիներ, որ Իրանը կարող է գրոհել Մերձավոր Արևելքի ցանկացած օբյեկտ, ուստի Թրամփի արկածախնդրությունը նրան դարձյալ խայտառակության կհանգեցնի։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր երկրի զինված ուժերը Հորմուզի նեղուցում նավին հասցված յուրաքանչյուր հարվածի ի պատասխան ոչնչացնելու են իրանական մեկական կամուրջ կամ էլեկտրակայան։

  • Կիսվել: