երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Իրանի միջուկային ծրագրի հարցում աջակցում ենք դիվանագիտությանը. ԵՄ

Իրանի միջուկային ծրագրի հարցում աջակցում ենք դիվանագիտությանը. ԵՄ

Եվրամիությունն Իրանի միջուկային ծրագրի հարցում աջակցում է դիվանագիտությանը. այս մասին ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը X սոցիալական ցանցում հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է Mehr-ը:

«Ես զրուցել եմ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ընդգծելու Եվրամիության աջակցությունն իրանական միջուկային խնդրի շուրջ դիվանագիտությանը և տարածաշրջանում դեէսկալացիային», - գրել է դիվանագետը։

Կալլասի հայտարարությունն Իրանի միջուկային հարցում դիվանագիտությանը աջակցելու մասին հնչում են այն ժամանակ, երբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններ են սկսվել միջուկային ծրագրի շուրջ։

Նշենք, որ ԱՄՆ-ն և Իրանն ապրիլից անուղղակի բանակցությունների երեք փուլ են անցկացրել: ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը չի կարող զարգացնել ծրագիրն ու միջուկային զենք ստեղծել, մինչդեռ Թեհրանը հակադարձում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

 

  • Կիսվել: