հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները՝ կվերականգնվեն հինգշաբթ․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները՝ կվերականգնվեն հինգշաբթ․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները՝ Թեհրանի և միջնորդ պետությունների միջև, կվերականգնվեն հինգշաբթի՝ Բրյուսելում, գրում է mehrnews.com-ը:

Սեպտեմբերի 21-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն ասել էր, որ միջուկային գործարքի ամբողջական էֆեկտը վերականգնելու բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի խոսքով՝ Թեհրանն ակնկալում է, որ բանակցային գործընթացը կհանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը:

Հայտնի է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Իրանի սահմանադրական պահպանության խորհուրդը հավանություն էր տվել Մեջլիսի կողմից ավելի վաղ ընդունված օրինագծին, որը պարտավորեցնում էր կառավարությանը բարձրացնել ուրանի հարստացման տեմպերը:

  • Կիսվել: