Իրանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են օկուպացված Ստեփանակերտում
Իրանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են օկուպացված Ստեփանակերտում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ այսօր օկուպացված Արցախում տեղի է ունենում «Կայուն և կլիմայական պայմաններին դիմակայուն ապագայի համար ԷԿՕ-ի նոր տեսլականը» խորագիրը կրող գագաթնաժողովը։
Գագաթնաժողովին մասնակցում են Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարները։