ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Իրանի բանակի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջանին․ Լուրջ խնդիրներ կունենաք

Իրանի բանակի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջանին․ Լուրջ խնդիրներ կունենաք

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին Ադրբեջանի հետ Իրանի հյուսիսարևմտյան սահմանին «Ուժ» խորագրով զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ ասել է.

«Ցավոք սրտի, սիոնիստական ​​ռեժիմը ներթափանցել է Իրանի հարավային և հյուսիսարևմտյան հարևան երկրներ։ Մենք ասում ենք այս երկրների կառավարություններին՝ Իսրայելին տեղ մի տվեք ձեր երկրում, քանի որ սիոնիստական ​​ռեժիմը անկայունության աղբյուր է։ Մենք վճռականորեն կպաշտպանենք մեր անվտանգությունը ցանկացած պարագայում, բայց դուք խնդիրներ կունենաք»։

Ըստ Սալամիի՝ Իրանի քաղաքականությունը հարևանների նկատմամբ հիմնված է բարեկամության և քաղաքական համագործակցության վրա, սակայն եթե այդ հարևանների միջոցով սպառանալիք լինի Իրանի ժողովրդի և երկրի համար, Իսլամական Հանրապետության քաղաքականությունը նույնպես կփոխվի։

  • Կիսվել: