կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանի արևմուտքում օդային հարվածի հետևանքով 6 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը` վիրավորվել

Իրանի արևմուտքում օդային հարվածի հետևանքով 6 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը` վիրավորվել

Իրանի արևմուտքում տեղի ունեցած հարձակման հետևանքով 6 մարդ զոհվել է, 40-ից ավելին` տուժել։ Այս մասին հայտնում է իրանական Nour News գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
 
«Տեղական ժամանակով ժամը 00:30-ին Խորամաբադի (քաղաք Իրանի արևմուտքում – խմբ.) հյուսիսային մասից մի քանի բնակելի բնակարանների վրա թշնամու օդային հարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Հնարավոր է զոհերի թիվն աճի։ 43 մարդ վիրավորվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը չի նշել, թե ով է իրականացրել հարձակումը։

  • Կիսվել: