ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Հռոմ՝ ամերիկացիների հետ բանակցությունների

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Հռոմ՝ ամերիկացիների հետ բանակցությունների

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հինգերորդ փուլին մասնակցելու համար, հաղորդում է ИРНА-ն։

Անուղղակի բանակցությունները, որոնք անցկացվում են Օմանի միջնորդությամբ, տեղի կունենան Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։

Պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչին, արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին և մի շարք այլ դիվանագետներ ու փորձագետներ։

  • Կիսվել: