երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԻՊ–ը հետխորհրդային երկրների նախագծերի դեմ գործողություններ է պատրաստում. ԱՊՀ ՀԱԿ

ԻՊ–ը հետխորհրդային երկրների նախագծերի դեմ գործողություններ է պատրաստում. ԱՊՀ ՀԱԿ

Իսլամական պետությունը (ԻՊ, ԻԼԻՊ – ՌԴ–ում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում) հետխորհրդային երկրներում, ինչպես նաև Աֆղանստանում ակտիվացրել է գործողությունները միջազգային նախագծերի դեմ։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը։

Տաշքենդում այսօր բացվել է «Ժամանակակից անվտանգություն. Մարտահրավերներ և որոշումներ» ՇՀԿ–ի տարածաշրջանային հակակոռուպցիոն կառույցի միջազգային գիտապրակտիկ 8-րդ համաժողովը։

«Նկատվում է ԻԼԻՊ–ի ակտիվությունը նաև հետխորհրդային տարածքի երկրներում միջազգային նախագծերի դեմ գործողությունների պլանավորման ուղղությամբ», – համաժողովի ժամանակ ասել է Սիսոևը։

Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը նշել է, որ Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի և Թուրքիայի` այսպես կոչված ստրկության դեմ ջիհադ իրականացնելու խմբավորումների առաջնորդների կոչերը վտանգի տակ են դնում Թերմեզ–Քաբուլ–Փեշավար խոշոր երկաթուղային միջանցքի և Թուրքմենստան–Աֆղանստան–Պակիստան–Հնդկաստան գազատարի շինարարությունը։

  • Կիսվել: