ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ինդոնեզիայում տղամարդը սեփական թաղումից 7 ժամ անց տուն է վերադարձել

Ինդոնեզիայում տղամարդը սեփական թաղումից 7 ժամ անց տուն է վերադարձել

Ինդոնեզիայի Գեսիկան գյուղի բնակիչը սեփական հուղարկավորությունից ժամեր անց տուն է  վերադարձել: Այս մասին հայտնում է Asia One-ը:

Ամեն բան սկսվել է ՃՏՊ-ից, որի ժամանակ մահացել է տղամարդ, ով փաստաթղթեր չի ունեցել: Մարմինն այնքան այլանդակված է եղել, որ դարձել է անճանաչելի: Ոստիկանությունը ճշտել է վթարված մոտոցիկլի վարորդի ինքնությունը`40-ամյա Սունարտոն է եղել. որոշել են, որ զոհվածը հենց նա է: Մարմինը հանձնել են հարազատներին, իսկ վերջիններս հուղարկավորել են տղամարդուն: Սակայն թաղումից 7 ժամ անց տղամարդը տուն է վերադարձել:

Պարզվել է, որ 40-ամյա Սունարտոն օրեր առաջ իր ծանոթներից մեկից պարտքով գումար է վերցրել ու որպես գրավ նրան է թողել իր մոտոցիկլը: Պարզվել է, որ իրականում զոհվածը հենց նրա այդ ծանոթն է:

  • Կիսվել: