Ինդոնեզիան մինչև հունիսի վերջ պատրաստ կլինի շուրջ 8000 զինծառայողի տեղակայել Գազայում
Մինչև հունիսի վերջ շուրջ 8000 զինծառայող պատրաստ կլինի Գազայում հումանիտար և խաղաղապահ առաքելության շրջանակում հնարավոր տեղակայման համար։ Այս մասին հայտարարել են զինված ուժերը, տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հետպատերազմյան վերականգնման պլանի առանցքային տարրի կատարման առաջին հստակ հանձնառությունն է, հայտնում է
Բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Դոնի Պրամոնոն հայտնել է, որ Ինդոնեզիայի ազգային զինված ուժերն ավարտել են զորքերի առաջարկվող կառուցվածքի և Գազա տեղափոխման ժամկետների մշակումը, թեև կառավարությունը դեռ չի որոշել, թե երբ է իրականացվելու տեղակայումը։
Նրա խոսքով՝ զինվորականները պատրաստել են 8000 հոգանոց համահավաք բրիգադ՝ հիմնվելով փետրվարի 12-ին կայացած առաքելության խորհրդակցության ժամանակ ընդունված որոշումների վրա։
Ըստ ժամանակացույցի՝ փետրվարի ընթացքում զինծառայողները կանցնեն բժշկական զննում և փաստաթղթային ձևակերպումներ, որից հետո ամսվա վերջին կստուգվի ուժերի պատրաստվածությունը։
Պրամոնոն նաև հայտնել է, որ մինչև ապրիլ, ըստ կանխատեսումների, շուրջ 1000 զինվորական պատրաստ կլինի որպես առաջապահ խումբ տեղակայվելու համար, իսկ մնացածը՝ մինչև հունիս։


