ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ինչի դիմաց է ՀԱՄԱՍ-ը համաձայնել ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին

Ինչի դիմաց է ՀԱՄԱՍ-ը համաձայնել ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել իսրայելցի բոլո պատանդներին՝ «գերիների լուրջ փոխանակման» ինչպես նաև երաշխիքների դիմաց, որ Իսրայելը կավարտի պատերազմը Գազայում: Այս մասին հայտնել է պաղեստինյան խմբավորման բարձրաստիճան պաշտոնյաներից Թահեր ալ Նունուն, տեղեկացնում է Ֆրանսպրես գործակալությունը:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը Կահիրեում բանակցություններ է վարում Եգիպտոսի և Կատարի միջնորդների հետ, երկու երկրներ, որոնք աշխատում են Միացյալ Նահանգների կողքին պաշարված տարածքում հրադադար ապահովելու համար:

Նունուն ասել է. «Մենք պատրաստ ենք ազատ արձակել բոլոր իսրայելցի գերիներին՝ գերիների փոխանակման լուրջ գործարքի, պատերազմի դադարեցման, Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման և մարդասիրական օգնության հոսքի դիմաց»:

Նա նաև Իսրայելին մեղադրել է հրադադարի ուղղությամբ առաջընթացին խոչընդոտելու մեջ։

«Խնդիրը բանտարկյալների քանակի մեջ չէ, այլ այն, որ զավթիչները հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունները, արգելափակում են հրադադարի համաձայնագրի իրականացումը և շարունակում են պատերազմը։ Ուստի ՀԱՄԱՍ-ը շեշտել է երաշխիքների անհրաժեշտությունը, որոնք կստիպեն (Իսրայելի) զավթիչներին կատարել համաձայնագիրը»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան:

Իսրայելական Ynet լրատվական կայքը երկուշաբթի հայտնել է, որ նոր առաջարկ է արվել ՀԱՄԱՍ-ին։

Ըստ պայմանագրի՝ խումբը պետք է ազատեր 10 ողջ մնացած պատանդների՝ ԱՄՆ երաշխիքների դիմաց, որ Իսրայելը բանակցություններ կվարի հրադադարի երկրորդ փուլի շուրջ։

Հունվարի 19-ին սկսված զինադադարի առաջին փուլը, որը ներառում էր բազմաթիվ պատանդների ու գերիների փոխանակում, տևել է երկու ամիս՝ մինչև դրա խախտումը: Նոր զինադադար հաստատելու ջանքերը կանգ են առել՝ ըստ տեղեկությունների՝ պատանդների քանակի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Նունուն էլ հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվի, ինչը Իսրայելի կողմից պատերազմի ավարտի հիմնական պայմանն է: «Դիմադրության զենքերը սակարկելի չեն»,-նշել է նա:

  • Կիսվել: