Իմ այցը Թուրքիա հնարավորություն է՝ ընդլայնելու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ. ԻԻՀ խորհրդարանի նախագահ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ իր այցը Թուրքիա, լավ հնարավորություն է իսլամական երկրների ու տարածաշրջանի հետ հարաբերությունների ընդլայնման շուրջ խորհրդակցելու համար, գրում է parstoday.com-ը:
Մոհամմեդ Բաքեր Ղալիբաֆը չորեքշաբթի օրը Մեհրաբադ օդանավակայանում Թուրքիա մեկնելուց առաջ ասել է.«Այցը կտևի երկու օր: ԱՅն իրականացվում է Իսլամական երկրների ժողովների միության հանդիպմանը մասնակցելու համար Թուրքիայի խորհրդարանի նախագահի հրավերով»:
Նա հավելել է.«Այցւ ընթացքում իսլամական երկրների խորհրդարանների նախագահները կհավաքվեն՝ քննարկելու Պաղեստինի հարցը, ներգաղթը եւ Աֆղանստանի իրադարձությունները, որոնք համարվում են տարածաշրջանի լուրջ խնդիրները։
Ղալիբաֆն ասել է.«Այցի շրջանակում քննարկվելու է նաև Իրան-Թուրքիա հարաբերությունների ընդլայնման հարցը»։
Նշելով, որ Իրանն ու Թուրքիան շատ լավ հարաբերություններ ունեն, որոնք կարելի է զարգացնել, Ղալիբաֆը հավելել է. «Իրան-Թուրքիա համապարփակ համագործակցության փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվում, և մենք կօգտագործենք այս երկօրյա այցի հնարավորությունը՝ թուրքական իշխանությունների հետ զրուցելու և հետագա համակարգման համար»։
Դեկտեմբերի 9-ին և 10-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) միջխորհրդարանական միության 16-րդ հանդիպումը՝ «Պաղեստինը, ներգաղթը և Աֆղանստանը» օրակարգով։