ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
ԻՀՊԿ-ն պատրաստ է ռազմական գործողությունների ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում

ԻՀՊԿ-ն պատրաստ է ռազմական գործողությունների ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստ է ռազմական գործողությունների ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում, վկայում է ԻՀՊԿ հայտարարությունը։

«Եթե նենգ թշնամին կրկին, ինչպես նախկինում, մտադրվի առաջ քաշել իր չափից մեծ հավակնությունները և խախտել իրանական ժողովրդի իրավունքները, ապա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները ցամաքում, ծովում, օդում և հիբրիդային պատերազմի բոլոր դաշտերում, նախկինից ավելի մեծ ուժով, օգտագործելով բազմաթիվ ճակատամարտերի փորձը, խիզախ և իմաստուն հրամանատարի ամենփոքր հրահանգով իսկ պատրաստ են նրան հասցնել անհամեմատ ավելի ջախջախիչ պատմական պարտություն»,- նշվել է հայտարարության մեջ, որը մեջբերել է IRNA գործակալությունը։

Իրանը և ԱՄՆ-ը հունիսի 18-ի գիշերը հեռավար ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտը։ Հուշագիրը նաև սահմանում է ժամկետները, երբ ԱՄՆ-ը կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։

  • Կիսվել: