ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելիս միայն Իրանի նշանակած երթուղին է անվտանգ առևտրային նավերի համար՝ հաղորդում է IRNA-ն։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն անընդունելի և խիստ վտանգավոր է համարել Օմանի ափերի մոտով անցնող նոր հայտարարված երթուղին՝ ընդգծելով, որ այն ներդրվել է առանց Իրանի իշխանությունների իմացության կամ նրանց հետ  համակարգման:

Հայտարարության մեջ զգուշացվել է, որ նշանակված երթուղիներից դուրս շարժվող ցանկացած առևտրային նավ կմտնի արգելված և պոտենցիալ վտանգավոր տարածքներ։ Միաժամանակ նշվել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հետ համակարգումը պարտադիր է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար և պետք է իրականացվի ռադիոկապի միջոցով։

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ այդ կանոնակարգերը խախտող ցանկացած նավ կբախվի համապատասխան գործողությունների։

  • Կիսվել: