ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հյուսիսային Կորեան ռազմավարական թևավոր հրթիռ է փորձարկել

Հյուսիսային Կորեան ռազմավարական թևավոր հրթիռ է փորձարկել

Հյուսիսային Կորեան շաբաթ օրը ռազմավարական թևավոր հրթիռ է փորձարկել, հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է «սպառազինության կարևոր համակարգի» փորձարկումներին, հաղորդում են լրատվամիջոցները։

 

«Ծով-երկիր» դասի ռազմավարական թևավոր հրթիռները 1500 կիլոմետր տարածություն են հաղթահարել և թռչել 7507-ից 7511 վայրկյան՝ նախքան թիրախները խոցելը, հաղորդում է KCNA-ն:

Բացի այդ, ԶԼՄ-ն հրապարակել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը խոստացել է «ամենակոշտ հակազդեցությունը» ԱՄՆ-ին այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը «հրաժարվում է» Փհենյանի ինքնիշխանությունից։ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև ռազմական դաշինքը և համատեղ զորավարժությունները աճող լարվածություն են առաջացրել տարածաշրջանում, ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է KCNA-ն։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: