ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Հուսով եմ՝ ջանքեր կգործադրենք երկխոսության միջոցով տարաձայնությունները կարգավորելու համար. Չավուշօղլուն՝ Հունաստանի ԱԳ նախարարին

Հուսով եմ՝ ջանքեր կգործադրենք երկխոսության միջոցով տարաձայնությունները կարգավորելու համար. Չավուշօղլուն՝ Հունաստանի ԱԳ նախարարին

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասին շնորհակալություն է հայտնել երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների վերացմանն ուղղված օգնության համար: Նա հույս է հայտնել, որ երկկողմ տարաձայնությունները կվերանան երկխոսության միջոցով։

Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ 1999 թվականին Թուրքիայում և Հունաստանում մեկ ամսվա տարբերությամբ տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ երկու երկրներն էլ օգնության ձեռք են մեկնել միմյանց։

«Հուսով եմ, որ մենք ջանքեր կգործադրենք երկխոսության միջոցով տարաձայնությունները կարգավորելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկեր Նիկաս Դենդիասին, Հունաստանի կառավարությանը և ողջ հույն ժողովրդին՝ այս դժվարին ժամանակներում նրանց աջակցության համար»,-ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դենդիասը փետրվարի 12-ին այցելել է Հաթայ նահանգ՝ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի գոտի։

  • Կիսվել: