շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Հունգարիան կարող է դառնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր. Մադյար

Հունգարիան կարող է դառնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր. Մադյար

Հունգարիան կարող է դառնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր: Այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարող ենք դիվանագիտական և հումանիտար օգնություն ցուցաբերել, և Հունգարիան կարող է նաև բանակցությունների վայր հանդիսանալ», - ասել է նա։

Անդրադառնալով Կիևի անվտանգության երաշխիքներին՝ Մադյարը նշել է, որ դրանք կարող է տրամադրել միայն միջազգային հանրությունը։

«Հունգարիան այստեղ չի կարող վճռորոշ դեր խաղալ, դա մեծ տերությունների իրավասությունն է», - համարում է նա։

  • Կիսվել: