Հրшդադարի համաձայնագրի շրջանակներում Իրանը Հորմուզի նեղուցով օրական բաց կթողնի ոչ ավելի, քան 15 նավ․ ՏԱՍՍ
Հրադադարի համաձայնագրի շրջանակներում Իրանը Հորմուզի նեղուցով օրական բաց կթողնի ոչ ավելի, քան 15 նավ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը՝ Իսլամաբադում կայանալիք բանակցություններից առաջ։
«Հրադադարի գործող ռեժիմի պայմաններում Հորմուզի նեղուցով թույլատրվում է անցնել օրական ոչ ավելի, քան 15 նավի։ Այդ շարժը խստորեն կախված է Իրանի համաձայնությունից և կոնկրետ արձանագրության պահպանումից։ Այս նոր նորմատիվ իրավական բազան, որը գործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հսկողության ներքո, պաշտոնապես հասցվել է տարածաշրջանի կողմերի գիտությանը։ Վերադարձ նախապատերազմյան ստատուս քվոյին չի լինելու»,- ասել է աղբյուրը։


