երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հռոմի պապը Ուկրաինայում արդար խաղաղության և Գազայում հրադադարի հաստատման կոչ է արել

Հռոմի պապը Ուկրաինայում արդար խաղաղության և Գազայում հրադադարի հաստատման կոչ է արել

Հռոմի Պապ Լևոն XIV-ը, որպես պոնտիֆիկոս իր առաջին կիրակնօրյա հետճաշյա օրհնության ժամանակ, Ուկրաինայում արդար և տևական խաղաղության հաստատման, Գազայում անհապաղ հրադադարի, պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնություն հասցնելու կոչ է արել՝, հաղորդում է Associated Press-ը։

«Այլևս երբեք պատերազմներ չպետք է լինեն»,- ասել է Լևոն XIV-ը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից։ Հիշելով 80 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ Հռոմի պապը մեջբերել է հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի խոսքը, որը դատապարտել էր այսօր աշխարհը քայքայող հակամարտությունների քանակությունը՝ հայտարարելով, որ սա «մաս-մաս մղվող երրորդ համաշխարհային պատերազմն է»։

Ավելի վաղ կիրակի օրը Լևոն պապը պատարագ էր մատուցել, որը տեղի էր ունեցել Սուրբ Պետրոսի տաճարի տակի քարայրում՝ Սուրբ Պետրոս առաքյալի թաղման վայրում, որը համարվում է առաջին Հռոմի պապը։

Տարածքում, որը սովորաբար բաց է այցելության համար, գտնվում են նաև նախկին պապերի, այդ թվում՝ Բենեդիկտոս XVI պապի, գերեզմանները։

  • Կիսվել: