Հրապարակվել է Զելենսկիի մասին Մակրոնի և Թրամփի զրույցի տեսագրությունը
France TV-ն հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք քննարկում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնությունը:
Զրույցը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսի 10-ին, և հեռուստաալիքը ձայնագրությունը տեղադրել է X սոցիալական ցանցում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մակրոնը Զելենսկու, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցներից հետո զանգահարում Սպիտակ տան նախագահին՝ ներողություն խնդրելով վաղաժամ զանգի համար:
Այնուհետև Ֆրանսիայի նախագահը տեղեկացնում է Թրամփին, որ իրենց քննարկումների արդյունքում որոշվել է 30-օրյա հրադադարի մասին:
«Նա (Զելենսկին – խմբ.) համաձայնել է ձեր առաջարկին՝ երեսունօրյա հրադադարի վերաբերյալ և պատրաստ է հայտարարել դրա մասին»,-ասում է Մակրոնը:
«Նա ընդունե՞լ է առաջարկը»,-հարցնում է Թրամփը:
Մակրոնի դրական պատասխանից հետո Թրամփն ասում է. «Օ՜, դա հիանալի է։ Դրա համար՝ Նոբելյան խաղաղության մրցանակ»։
Այնուհետև Մակրոնը հարցնում է, թե կարո՞ղ է երկու րոպեից զանգահարել Թրամփին, ինչպես նաև Զելենսկիին, Սթարմերին և Մերցին. Թրամփը հայմաձայնում է:
Տեսանյութը՝ այստեղ:


