ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում. ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 120 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 121 ուկրաինական անօդաչու սարք, 89-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 23-ը ՝ Սև ծովի ջրատարածքում, 4-ը ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 2-ը ՝ Օրյոլի մարզի տարածքում, 1-ը ՝ Ազովի ծովի ջրատարածքում, 1-ը ՝ Բրյանսկի մարզի տարածքում, ևս 1-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։