ՀՕՊ ուժերը մեկ գիշերվաընթացքում ոչնչացրել են ուկրաինական 26 դրոն. ՌԴ ՊՆ
ՀՕՊ ուժերը մեկ գիշերվաընթացքում ոչնչացրել են ուկրաինական 26 դրոն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մայիսի 4-ի Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև մայիսի 5-ի ժամը 02:30- ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 26 անօդաչու թռչող սարք, այդ թվում 17-ը՝ Բրյանսկի, 5-ը՝ Կալուգայի, 4-ը՝ Մոսկվայի մարզերի օդային տարածքներում», - ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: