հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 127 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի երկնքում. ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 127 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի երկնքում. ՌԴ ՊՆ

 ՀՕՊ հերթապահ ուժերը գիշերվա ընթացքում հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել ու ոչնչացրել ռուսական 13 տարածաշրջանների և Ազովի ծովի երկնքում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
«Անցած գիշեր՝ սույն թվականի մայիսի 29-ի Մոսկվայի ժամանակով ժամը 20.00-ից մինչև մայիսի 30-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 127 անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչությունից հստակեցրել են, որ դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Ազովի ծովի օդում։

  • Կիսվել: