ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հնդկաստանի վարչապետը զգոնության կոչ է արել

Հնդկաստանի վարչապետը զգոնության կոչ է արել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Պակիստանի հետ ռազմական բախումից հետո «շարունակական զգոնության» և «հստակ հաղորդակցության» կառավարության նախարարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել, տեղեկացնում է CNN-ը։

Մոդին շեշտել է, որ անհրաժեշտ է ներքին շատ ուժեղ համակարգում և ամրություն՝ հարևան երկրի հետ բախումների ֆոնին։

Հիշեցնենք, որ Հնդկաստանը հայտարարել է, որ մայիսի 7-ի առավոտյան Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի հատվածում իրականացրել է «Սինդուր գործողությունը»՝ հարվածներ հասցնելով ինը թիրախի, որոնք ծառայում էին որպես ահաբեկչական ճամբարներ։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ մայիսի 7-ից պակիստանյան կողմի գնդակոծությունից զոհվել է 16 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխաներ։ Պակիստանում հնդկական հարվարծների հետևանքով զոհվել է 31 խաղաղ բնակիչ։

 

  • Կիսվել: