չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացնում են թուրքական ապրանքները (տեսանյութ)

Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացնում են թուրքական ապրանքները (տեսանյութ)

Հնդկաստան-Պակիստան հակամարտության վերջին սրացումներն ազդել են թուրք-հնդկական տնտեսական համագործակցության վրա, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական մեդիայում տարածվող լուրերում ընդգծվում է, որ Թուրքիայի կողմից Պակիստանի աջակցող հայտարարություններն ունեցել են իրենց հետևանքները:

Սոցցանցերում տարածվող տեսահոլովակներում երևում է, թե ինչպես են հնդիկ վաճառողները կրպակներից դուրս հանում «Made in Turkiye» պիտակով խնձորները և խաչ քաշում պիտակների վրա:

«Այդ կադրերն ուշագրավ են թե՛ տնտեսական և թե՛ դիվանագիտական դրսևորումների տեսանկյունից: Տեղի ունեցածն օրակարգային է դարձել սոցցանցերում»,- գրում են թուրքական մամուլում:

 

  • Կիսվել: