Հիշե՛ք, թե ինչ արեցինք մենք ձեր բազայի հետ․ իրանցի պաշտոնյան՝ ԱՄՆ նախագահին
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին, դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հիշեցրել է նրան, թե իրենք ինչ են արել ԱՄՆ բազայի հետ:
«Հիշե՛ք, թե ինչ արեցինք մենք ձեր բազայի հետ»,-ասել է նա:
«ԱՄՆ նախագահը, որը բազմիցս խոսում է Իրանի միջուկային օբյեկտների դեմ անիմաստ ագրեսիայի մասին, լավ կանի նաև հիշի Ալ-Ուդեյդում ամերիկյան բազայի ոչնչացումը իրանական հրթիռներով։ Սա, անշուշտ, կօգնի ստեղծել Իրանի ցանկացած ագրեսիային արձագանքելու պատրաստակամության և կարողության իրական պատկերացում»,-հավելել է Ալի Շամխանին։


