Հետաքննություն և կալանավորումներ. Թուրքիան չի հանդուրժում Սիրիայում իր գործողությունները քննադատողներին
Թուրքական իշխանությունները սկսել են հետաքննությունն ընդդեմ քրդամետ կուսակցության եւ կալանավորել 21 մարդու՝ Սիրիա ներխուժումը քննադատելու պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն աջակցություն է հայտնել գործողությանը, իսկ «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունը կոչ է արել դադարեցնել հարձակումը՝ հայտարարելով, որ դա «ներխուժման փորձ» է։ ԺԴԿ համանախագահ Սեզայ Թեմելին ասել է, որ գործողությունը Թուրքիայի կառավարության փորձն է՝ մոբիլիզացնելու աջակցությունը հանրային աջակցության նվազման ֆոնին։
Դատախազները սկսել են Թեմելիի եւ ԺԴԿ մյուս համանախագահի՝ Փերվին Բուլդանի հանդեպ հետաքննությունը՝ կապված Սիրիայում գործողության վերաբերյալ նրանց նկատողությունների հետ: Թեմելին եւ Բուլդանը մեղադրվել են «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» եւ «Թուրքիայի կառավարությանը բացահայտ վիրավորելու» մեջ։ ԺԴԿ մյուս երեք օրենսդիրները քննության տակ են համանման մեղադրանքներով։
Սիրիա ներխուժումից մի քանի ժամ հետո Թուրքիայի իշխանությունները սկսեցին նաեւ 78 մարդու հետաքննությունները, որոնք քննադատել էին հարձակումը սոցիալական ցանցերում։ Եվս քսանմեկ հոգի սոցցանցերում իրենց գրառումների համար կալանավորվել է հարավային Մարդին նահանգում:
Նրանց մեղադրել են այն բանում, որ նրանք «սադրում են հանրությանը ատելության եւ թշնամանքի» եւ «ահաբեկչական կազմակերպությունների քարոզչություն են իրականացնում»։