Հենց ժամանեմ Բաքու, կհանդիպեմ իմ եղբայր Ալիևի հետ. Էրդողանն ու Ալիևը հանդիպել են
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է moscow-baku.ru-ն:
Թուրքիայի նախագահն ավելի վաղ ասել էր, որ Բաքու ժամանելուն պես նախ կհանդիպի Իլհամ Ալիևի հետ, այնուհետև կմասնակցի Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովին:
«Հենց ես ժամանեմ Բաքու, առաջին հերթին կհանդիպեմ իմ եղբայր Ալիևի հետ»,- նշել էր Էրդողանը:
Էրդողանը կմասնակցի Բաքվում կայանալիք Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովին (Թյուրքական խորհուրդ): Նա երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների ղեկավարների հետ, իսկ այցը կավարտվի վաղը: