երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Շվեդիայի Պետական բանկի մրցանակը՝ նվիրված Ալֆրեդ Նոբելի հիշատակին, շնորհվել է կանադա-ամերիկացի տնտեսագետ Դևիդ Քարդին, ամերիկացի  հետազոտողներ Ջոշուա Էնգրիստին և Գվիդո Իմբենսին:

Ինչպես հաղորդում է Շվեդիայի Թագավորական գիտությունների ակադեմիայի Նոբելյան կոմիտեն, Քարդին մրցանակը շնորհվելու է «աշխատանքի տնտեսագիտության մեջ ունեցած էմպիրիկ ներդրման համար»: Էնգրիստը և Իմբերսը ստանալու են մրցանակի երկրորդ մասը՝ «պատճառահետևանքային կապերի ուսումնասիրության ոլորտում մեթոդաբանական ներդրման համար»:

Այս տարվա մրցանակի դափնեկիրները աշխատաշուկայի վերաբերյալ նոր հայացքներ են ներկայացրել, թե փորձարարական մեթոդով ինչ ենթադրություններ կարելի է անել տնտեսական գործընթացների պատճառների մասին:

  • Կիսվել: