կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայտնի է՝ որքան է Վաշինգտոնը ծախսել Ուկրաինային ուղղված օգնության վրա

Հայտնի է՝ որքան է Վաշինգտոնը ծախսել Ուկրաինային ուղղված օգնության վրա

ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ 110,97 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային ուղղված օգնության վրա, այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ադմինիստրատիվ–բյուջետային կառավարման գրասենյակի նամակը։

Փաստաթուղթը պատրաստվել է ի պատասխան հանրապետական ​​մի խումբ սենատորների խնդրանքի, որն ուղարկվել է Սպիտակ տուն դեռ 2023 թվականի հունվարին։ Ըստ նամակի՝ ընդհանուր գումարից արդեն ծախսվել է 101,19 մլրդ դոլար։

Նշվում է նաեւ, որ այս գումարը հաշվի չի առնում ամերիկյան առաջնորդի վարչակազմի նոր խնդրանքը՝ Ուկրաինայի համար միջոցներ հատկացնելու մասին։ Դրա ծավալը կազմում է 24 մլրդ դոլար, որից 13 մլրդ դոլարը նախատեսված է ռազմական կարիքների համար։

Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ջո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ն ավելի քան 44,4 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային։

  • Կիսվել: