Հայտնի է Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կայանալու է առաջիկա երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին։
Պաշտոնական Վաշինգտոնն օրերս էր հաստատել՝ կշարունակի ներգրավված մնալ Հայաստան-Ադրբեջան գործընթացում։
«Մենք հավատարիմ ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար, և այդ կայուն խաղաղությանը, ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են», - շեշտել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Փրայսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը կշարունակի ներգրավված լինել գործընթացում նաև առաջիկա ամիսներին՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները, և դա կանի «երկկողմանի, գործընկերների հետ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների միջոցով»։


