Հայաստանը ռուսաստանցիների համար գաստրոտուրիզմի ամենահետաքրքիր ուղղություններից է
OneTwoTrip-ի տվյալներով, գաստրոնոմիական տուրիզմի համար լավագույն երկիրը ռուսաստանցիները համարել են Իտալիան․ այն ընտրել է հետազոտության մասնակիցների 64%-ը։ Այնուհետև հաջորդում են Վրաստանը (55%) և Ռուսաստանը (51%), որը առաջ է անցել Ֆրանսիայից, Չինաստանից, Իսպանիայից, Հունաստանից, Հայաստանից, Ճապոնիայից և Ուզբեկստանից։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։
Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Ճապոնիա և Ուզբեկստան ռուսաստանցի զբոսաշրջիկները մեկնում են ազգային խոհանոցի համար, իսկ Վրաստան, Ռուսաստան, Հունաստան և Հայաստան՝ ուտեստների և մթերքների բազմազանության համար, մինչդեռ Չինաստանը գրավում է անսովոր գաստրոնոմիական տպավորությունների սիրահարներին։
Գաստրոտուրիզմի համար ամենաբյուջետային արտասահմանյան ուղղությունները եղել են Ուզբեկստանը, Վրաստանը և Հայաստանը, որտեղ կացության միջին արժեքը մեկ գիշերվա համար կազմում է 10–11 հազար ռուբլի։


